Եվրամիությունում քննարկում են ամերիկացիների եւ կանադացիների համար վիզաների ներմուծման հարցը, այդ մասին հայտնում է   Gazeta-ն:

ԱՄՆ-ում եւ Կանադայում եվրոպական  որոշ երկրների համար վիզայի նոր ռեժիմի ներմուծման հարցի առաջիկա քննարկումը ԵՄ-ի հակազդեցությունն է առաջացրել: 

ԵՄ-ից աղբյուրներն ասում են, թե այս հարցի վերաբերյալ քաղաքական բանավեճը  կարեւոր է: Բայց դա կարող է երկկողմ վիզային ռեժիմի ներմուծման պատճառ դառնալ: 

Վաշինգտոնը եւ Օտտավան վիզա են պահանջում Ռումինիայի եւ Բուլղարիայի քաղաքացիներից: Երկու երկիրն էլ Եվրամիության անդամ են դարձել  2007-ին: ԱՄՆ եւ Կանադա ազատ մուտքի ծրագրից չեն կարող օգտվել նաեւ խորվաթները, կիպրոսցիները եւ լեհերը:  

Մուտքի նոր կանոնները կարող են բարդացնել Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջեւ ազատ առեւտրի վերաբերյալ բանակցությունները: Երկու կողմն էլ կարծում են, որ ավելի հեշտ կլինի համաձայնագիրը կնքել մինչեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարության ժամկետի ավարտը: