Chery ընկերությունը հրապարակել է FV2030 կոնցեպտ մեքենայի թիզերը, որը կարող է մեքենայի սրահում եռաչափ պատկերներ վերարտադրել։ Նախատիպի շնորհանդեսը կայանալու է ապրիլի վերջին Պեկինի ավտոսրահում։

Chery-ում նշել են, որ FV2030-ը 4-դռնանի կուպե է՝ մեծ անվային սկավառակներով եւ խոշոր ռադիատորի վանդակով։  Նորամուծությունը հագեցած կլինի էլեկտրական շարժիչով, իսկ անիվներում նոր տեսակի էներգիայի վերականգման համակարգ կլինի։ Այլ մանրամասներ հայտնի կդառնան նորամուտից հետո, փոխանցում է Motor-ը։