Fiat իտալական ավտոմոբիլային կոնցեռնը պատրաստվում է արտադրել ավտոմեքենայի նոր բյուջետային մոդել: Մեքենան հավաքելու է մի ձեռնարկություն, որը տեղակայված է Արգենտինայի տարածքում:
Ենթադրվում է,որ բյուջետային ավտոմեքենայի նոր մոդելը կմատակարարվի բացառապես Լատինական Ամերիկայի երկրների ավտոմոբիլային շուկա: Վաճառքը կսկսվի 2016-ի երկրորդ կեսին: Բացառված չէ այն տարբերակը, որ պահանջարկի դեպքում մեքենան ավելի շատ երկրներ կարտահանվի:
Առայժմ նոր ավտոմեքենայի ճշգրիտ բնութագրերը հայտնի չեն: Հայտնի է միայն, որ բյուջետայինը թողարկվելու է տարեկան 100 հազար նմուշից ոչ շատ: Լատինական Ամերիկայի տարածքում մեքենան պետք է փոխարինի ոչ պակաս հայտնի Fiat Linea եւ Grand Siena մոդելներին, հայտնում է Unicar-ը:




























