Չինաստանում հրապարակել են Citroen C4 նորացված սեդանի լուսանկարները: Դատելով լուսանկարներից՝ Citroen C4-ը նորացված ճակատամաս կունենա, այդ թվում՝ նոր լուսարձակներ, նոր անվահեծեր:
Սրահի մանրամասների լուսանկարներ չեն հրապարակվել, հայտնի չեն նաեւ տեխնիկական բնութագրերը:
Ենթադրվում է, որ մեքենան կառաջարկվի մի քանի հզորությամբ շարժիչով:
Ըստ Motor-ի, Պեկինի ավտոշոուն, որի ընթացքում ներկայացվելու է C4 սեդանը, անցկացվելու է ապրիլի 25-ից մայիսի 4-ը:






























