Audi ընկերությունը գերերկար 6-դռնանի լիմուզին է ստեղծել: Առանց այդ էլ երկար А8L սեդանն էլ ավելի են երկարացրել, այնպես, որ եւս երկու դռան եւ եւս մի շարք նստարանի համար տարածք է բացվել: Որոշ տվյալներով, սուպերլիմուզինը ստեղծվել է արքայական ընտանիքների անդամների համար:
Ընդհանուր առմամբ, նոր լիմուզինի երկարությունը հասել է 6,3 մետրի, իսկ անիվային բազան ձգվել է մինչեւ 4,2 մետրի: Այս նախագծի վրա ընկերությունում աշխատել են շուրջ մեկ տարի:
Այս մեքենան կշռում է 2418 կգ: Չնայած նման հսկայական չափերին, սուպերլիմուզինը բավական համեստ շարժիչ ունի, 310 ձիաուժով: Դա լրիվ բավարար է 7,1 վայրկյանում 100 կմ/ժամ արագություն զարգացնելու համար:
Audi-ի այս էկզոտիկ մեքենայի սեփականատիրոջ անունը չի հաղորդվում, բայց World Car Fans պարբերականը նշում է, որ մեքենայի գնորդը Նորվեգիայի արքայական ընտանիքն է, որը լիմուզինը պատվիրել է Նորվեգիայի ներկա թագավոր Հարալդ 5-րդի կառավարման 25-ամյակի տոնակատարության համար:
































