Ֆրանսիական Դոլ քաղաքի բնակիչը իր ստեղծած հացի արտադրամասը խորհրդանշական գումարով՝ մեկ եվրոյով վաճառել մի անտունի: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ը:

2015 թվականի դեկտեմբերին Միշել Ֆլամանը գազից թունավորումից մահվան եզրին է եղել: Նրան օգնել է 37-ամյա անտուն Ժերոմ Օկանը, որը փրկարար ծառայություն է զանգահարել՝ փրկելով 62-ամյա հացթուխին: Տուժածի խոսքով, հացի վառարանում անսարքության պատճառով գազը սկսել է տարածվել արտադրամասի տարածքում:

Հիվանդանոցից վերադառնալուց հետո Ֆլամանն Օկանին աշխատանքի է ընդունել՝ ի նշան երախտագիտության: Ասում է՝ երիտասարդ տղամարդն արագորեն սովորել է հաց թխելու հմտությունները: Այդ ժամանակ նա որոշել է բիզնեսը վաճառել ընդունակ աշակերտին:

«Ինձ փողը չի հետաքրքրում, այլ ազատությունը: Ուզում եմ հանգստանալ, եւ ինչո՞ւ չանեմ, եթե դրանով կարող եմ երջանկացնել նաեւ Ժերոմին»,- ասել է Ֆլամանը: