Skoda ընկերությունը Պրահայում ներկայացրել է մեր ամենագնացի նախնական տարբերակը, որը պետք է Kodiak անվանումը ստանա:
Մոդելն արտաքինով նման է VisionS կոնցեպտին, որը ներկայացվել է հանրությանը: Մեքենայի թափքը մասամբ քողարկել են: Kodiak-ի համաշխարհային պրեմիերան կայանալու է հոկտեմբերին, Փարիզի ավտոսրահում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրոսովերը կառուցվելու է MQB հարթակի հիման վրա. այս հիմքով են թողարկվում վերջին սերնդի Audi A3-ը, VW Golf-ը, Skoda Superb-ը եւ Volkswagen Group-ի այլ ավտոմեքենաներ:
Ենթադրվում է, որ մեքենան կառաջարկվի 1.4 լիտր ծավալով 150 ձիաուժ հզորությամբ եւ 2 լիտր ծավալով 180 եւ 220 ձիաուժ հզորությամբ շարժիչներով: Դիզելային շարքը 2 լիտր ծավալով 150 եւ 184 ձիաուժ հզորությամբ շարժիչներ կունենա:
Մեքենայի վաճառքը մեկնարկելու է 2017 թվականին: Նախնական տվյալներով, այն կարժենա 23 հազար եվրո եւ ավելի:































