GM-ԱվտոՎԱԶ-ը սկսել է Chevrolet Niva GL ամենագնացի նոր տարբերակի արտադրությունը: Այս մասին հաղորդել է ԱվտոՎԱԶ ընկերության ներկայացուցիչը:
Chevrolet Niva GL-ի նոր տարբերակում առջեւի նստատեղերի համար անվտանգության երկու բարձիկ ունի, օդափոխման համակարգ, հակամառախուղային լուսարձակներ:
Ըստ Avtobizon-ի, ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Chevrolet Niva GL-ում համադրված են հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը:





























