Չինաստանում հայտարարել են 7 տեղանոց Dongfeng SX6 քրոսովերի գինը:

Մեքենան արդեն հաջողությամբ թողարկվում է: Մոդելի մասին տեղեկությունը տարածվել է 2015 թվականին, սակայն արժեքի մասին ոչինչ չէր նշվում:

Ապրիլի սկզբին Պեկինում անցկացված ավտոշոուի ժամանակ հայտարարվել է, որ այն առաջարկվում է 700 հազար ռուբլով: Ըստ CarNewsWeek-ի, լրացուցիչ գործառույթների առկայության դեպքում գինը կարող է հասնել մինչեւ 1 միլիոնի:

Մեքենան 1.6 լիտր ծավալով մինչեւ 122 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի: Ընկերությունը ծրագրում է նաեւ 2 լիտր ծավալով շարժիչով ավտոմեքենա թողարկել: