Ադրբեջանը մեծ հաշվով ոչ մի ռազմական նպատակ չուներ. գործիքները ռազմական էին, իսկ նպատակները՝ քաղաքական: Այս մասին ապրիլի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, այդ նպատակները ինչ -որ չափով իրականացվել են: Այն ինչ հիմա բանակցային գործընթացում անում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, ըստ Իսկանդարյանի,«շտապ օգնություն» ցուցաբերել է: «Բանակցային գործընթացը վերականգնելը հնարավոր է,- շեշտեց քաղաքագետը: 21-րդ դարի պատերազմները, շարունակեց նա, հաղթում են ոչ միայն ու ոչ այնքան մարտի դաշտում, որքան հեռուստացույցով: «Ադրբեջանն էսկալացիայի զրոյական արդյունքների պայմաններում ուզում էր ցույց տալ, որ իրենք նույնպես կարող են կռվել: Եթե դա իսկական պատերազմ լիներ, այն բոլոովին այլ կերպ կանցներ»,- հավելել է Ալեքսանդր Իսկանդարյանը:





























