BMW X5 նոր սերնդի քրոսովերը կներկայացվի 2017-ին: Այս մասին Motoring պարբերականին հայտնել է ապրանքանիշի ավստրիական ստորաբաժանման տնօրեն Մարկ Վերները:

Մեքենան կկառուցվի CLAR նոր պլատֆորմի վրա:  Այն ընկած կլինի նաեւ BMW X7 մոդելի հիմքում, որը պետք է արտադրվի 2018-ին:

BMW X5-ի արտադրության հստակ ժամկետներ Վերները չի հայտնել, սակայն նշել է, որ այդ սերնդի մեքենաները երկար կմնան, մինչեւ BMW X շարքում փոփոխություններ տեղի ունենան: