Datsun ընկերությունը Դելիում ներկայացրել է redi-GO կոմպակտ հեչբեքը: Այն կառուցված է CMF-A պլատֆորմի վրա, որն ընկած էր Renault KWID-ի հիմքում: Նորարարության առանձնահատկությունը ճանապարհային  բարձր լուսաշերտն է՝ 185 մմ:

Մոդելի չափերի մասին տեղեկություններ դեռ չկան: Renault KWID-ի անվային բազայի չափը 2422 մմ է, երկարությունը՝ 3679 մմ, լայնությունը՝ 1579 մմ, իսկ բարձրությունը՝ 1478 մմ: Ճանապարհային լուսաշերտը 180 մմ է, հայտնում է Motor-ը:

Տեխնիկական եւ դինամիկական բնութագրերը նույնպես դեռ անհայտ են: Հայտնի է միայն, որ Datsun-ի նորամուծությունն ունի 0.8 լ ծավալով 3 մխոցանի շարժիչ եւ հնգաստտիճան մեխանիկական փոխանցման տուփ: