Volvo եւ Geely ընկերությունները որոշել են համատեղ ավտոմոբիլային ապրանքանիշ ստեղծել, որը ներկայումս պարզապես կրում է L տառը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նրանց տեղեկություններով՝ նոր ապրանքանիշը պետք է չինական շուկա դուրս գա եկող տարի: Ակնկալվում է, որ նոր լոգոտիպով առաջին մոդելը կոմպակտ քրոսովեր կլինի: Այն կկառուցվի շասիի վրա, որի պլատֆորմը համատեղ մշակել են Volvo-ի եւ Geely-ի ինժեներները:

Ենթադրվում է, որ նոր ապրանքանիշի մեքենաներն ապագայում վաճառքի կհանվեն ն աեւ այլ երկրներում: