Volkswagen գերմանական ավտոարտադրողը պատրաստվում է 2018-ի վերջին դադարեցնել Beetle մոդելի արտադրությունը, գրում է Autoline-ը:
Կայքի տեղեկություններով՝ Volkswagen-ը չի պլանավորում փոխարինող մշակել Beetle-ի համար փոքր պահանջարկի պատճառով:
Դրա փոխարեն ընկերությունը պատրաստվում է կենտրոնանալ ամենագանցների արտադրության վրա:




























