2015-ին Tesla ընկերության ֆինանսական տնօրեն Ջեյսթն Ուիլերը 21 մլն դոլար է վաստակել, հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով Tesla-ի նախնական հաշվետվությունը:

Միաժամանակ, Tesla-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Իլոն Մասկը 37,5 հազար դոլար պարգեւ է ստացել, ինչը 558 անգամ պակաս է Ուիլերի գումարային աշխատավարձից: 

Սակայն 5,27 մլն դոլարի օպցիաները, որ Մասկը ստացել է 2012-ին, ներառված չեն նշված գումարում, նշում է Gazeta-ն: