Գերմանական Volkswagen ընկերությունը հրապարակել է նոր կոնցեպտուալ ամենագնացի թիզերը: Մեքենայի շնորհանդեսը կկայանա ապրիլի 25-ին, Պեկինի ավտոսրահի շրջանակում:
Ըստ Kolesa.ru-ի, ընկերությունն իր նոր մոդելը ներկարացնում է որպես «աշխարհի ամենաժամանակակից եւ շքեղ ամենագնաց»:
Նորույթը 376 ձիաուժ հզորությամբ հիբրիդային շարժիչ՝ կենցաղային էլեկտրացանցից լիցքավորման հնարավորությամբ: Արտադրողի տվյալներով, մեքենան կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել 6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 224 կմ/ժ է:
Ոչ պաշտոնական տվյալներով, մոդելը կարող է հաջորդ սերնդի VW Touareg-ի նախատիպը լինել, որի արտադրությունը, հավանաբար, կմեկնարկի 2016 թվականի վերջին կամ 2017-ի սկզբին:






























