Նիդեռլանդներում խորհրդարանի ստորին պալատը հաստատել է բենզինով ու դիզելով աշխատող ավտոմեքենաների վաճառքը 2025 թվականից արգելող օրինագիծը, հայտնում է The Guardian–ը:
Ուժի մեջ մտնելու համար օրինագիծը պետք է հաստատվի սենատում, ուր այն շուտով քննարկման կդրվի:
Օրինագծի հաստատումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պարզաբանել են, որ խոսքը ոչ թե բոլոր ավտոմեքենաների՝ այդ թվում արդեն ձեռք բերվածների մասին է, այլ նոր ավտոմեքենաների վաճառքի:





























