Իրանական Ֆարս նահանգի Քազերուն նահանգում սեպտեմբերի 27-ի կեսօրին 5,9 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ըստ իրանական Mehr գործակալության, մեկ այլ երկրաշարժ, սակայն Ռիխտերի սանդղակով 4,1 բալ հզորությամբ, գրանցվել է Թուրքիային սահմանակից Արեւմտյան Ադրբեջան նահանգում:
Զոհերի եւ վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:





























