Ճապոնական ավտոմոբիլային Suzuki Motor եւ Nissan Motor ընկերությունները դիզելային շարժիչով աշխատող մի շարք ավտոմեքենաներում ազոտի օքսիդի նորմայի զգալի գերազանցում են հայտնաբերել:   

Նորմայի գերազանցումն ի հայտ է բերվել 22  մոդելում, սակայն դրանք չեն թվարկվում: Մասնավորապես, Suzuki ապրանքանիշի մեքենաներում արտաժայթքման գազում ազոտի օքսիդի պարունակությունը  10 անգամ գերազանցում է նորման: Նորմայի զգալի գերազանցում է արձանագրվել նաեւ  Nissan-ի մի շարք մեքենաներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Կիոդոյին:   

Հայտնի է, որ Suzuki Motor ավտոընկերությունը իր մեքենաներում  Fiat Chrysler Automobiles ընկերության դիզելային շարժիչ է տեղադրել:

Դիզելային շարժիչներով զինված մեքենաների արտաժայթքման գազերում ազոտի օքսիդի պարունակությունը ստուգելու  որոշումը ճապոնական ավտոընկերությունները կայացրել են այն բանից հետո, երբ սկանդալ է բռնկվել   Volkswagen գերմանական ավտոարտադրողի շուրջ: