Բուլղարական Պլովդիվ քաղաքում հրդեհի հետեւանքով այրվել է  XVI դարի թուրքական բաղնիքը Օրթա մեզարում, հայտնում է Բուլղարական Ազգային Հեռուստատեսության Երկրորդ ալիքը   (ԲԱՀ):

Այն հնարավոր է վերականգնել, եթե պատասխանատու պետմարմինները հավանություն տան դրա վերականգնման նախագծին:  

Անհեթեթություն է, բայց Պլովդիվի շատ քաղաքացիներ միայն հրդեհից հետո են իմացել, որ   XVI դարի հուշարձան է տուժել, նշում է ԲԱՀ-ն:

Շենքը մի քանի սեփականատեր է փոխել եւ պետք է մտածել, թե ինչպես կարելի է պահպանել այն, այդ թվում` մշակութային նպատակներով: Օրինակ, Պլովդիվում մեկ ուրիշ հին թուրքական բաղնիք` Չիֆթեն օգտագործվում է որպես ժամանակակից արվեստի թանգարան, նշում է հեռուստաալիքը:  

Մայիսի 4-ին հեռուստաալիքի եթերում հարցի լուծման ուղիներ  կհնչեցնեն գործարարներ, պատմաբաններ եւ ճարտարապետներ: