ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Եվրոպայի վրա գյուղատնտեսական մթերք արտահանելու հարցում արտոնություններ ստանալու համար, գրում է Süddeutsche Zeitung-ը։
ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ ներդրումային գործընկերության եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններին վերաբերող գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ Վաշինգթոնը սպառնում է կրճատել ԵՄ-ից ԱՄՆ մեքենաների արտահանումը, եթե ԵՄ-ն զիջումների չգնա ամերիկյան արտադրության գյուղատնտեսական մթերքների ներմուծման ոլորտում, մասնավորապես չվերանայի սակագները։
Բացի այդ, թերթի տեղեկություններով, ԱՄՆ-ը ուզում է թույլտվություն ստանալ ԵՄ-ում արգելված բաղադրիչներ պարունակող ապրանքներ արտահանելու համար։ Դրանց թվում են ԳՄՕ-ները եւ հորմոններով վերամշակված միսը։




























