«Կարասը» ապրիլի 29-ին մեկնարկել է «Առաքման Հեղափոխություն» նախաձեռնությունը:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցանցն այս որոշումն ընդունել է մարտ-ապրիլի ընթացքում անցկացրած հաճախորդների կարծիքների հարցման հիման վրա՝ ընդառաջ գնալով բազմաթիվ հաճախորդների ցանկությանը:

Ցանցը տեղեկացնում է, որ արդեն հինգերորդ օրն է բոլոր ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային ըմպելիքները հաճախորդներին առաքվում են ոչ թե ռեստորանային, այլ խանութներում գործող գներով:

«Ակնհայտ է դառնում, որ «Առաքման Հեղափոխությունը» կարեւոր նշանակություն ունի հաճախորդների համար, առանձնապես ներկա ժամանակահատվածում՝ ապահովելով իրական տնտեսում եւ առավել հարմարավետություն»,-ասված է հաղորդագրության մեջ: