Ղարաբաղյան հակամարտությունն անպայման կլուծվի, դա ժամանակի հարց է, եւ լուծումը չի կարող ձեռք բերվել, առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության: Այդ մասին մայիսի 3-ի մամուլի ասուլիսին հայտնել է Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:     

Նրա խոսքով, Ադրբեջանին զսպումը ենթադրում է անվտանգության լրացուցիչ երաշխիքներ:   «Միայն մենք կարող ենք սանձել Ադրբեջանին: Հայկական կողմերը պիտի առավելագույնն անեն դա ապահովելու համար: Մենք պիտի ուժեղ լինենք, որպեսզի հակառակորդին խաղաղություն պարտադրենք», - ընդգծել է Դավթյանը: