Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղարար ուժեր մտցնելու հարց կարող է առաջանալ այն ժամանակ միայն, երբ լուծվեն մյուս հարցերը: Այդ մասին մայիսի  4-ի մամուլի ասուլիսին հայտնել է ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:   

Նրա խոսքով, դա մեկն է այն հարցերից, որոնք կարող են լուծվել միայն անվտանգության երաշխիքներ ապահովելուց հետո: «Անհրաժեշտ կլինի որոշարկել խաղաղարար ուժերի մանդատը եւ կազմը: Որտե՞ղ  կտեղակայվեն դրանք: Ի՞նչ լիազորություններով օժտված կլինեն», - նշել է Մարկարովը: