Skoda ավտոկոնցեռնը նոր՝ երկտեղանոց Kodiaq կթողարկի: Ակնկալվում է, որ այն վաճառքի կհանվի 2019 թվականին:
Ընկերության ղեկավար Բերնհարդ Մայերի խոսքով, Skoda-ն որոշել է զգալիորեն ընդլայնել Kodiaq-ի շարքը:
Kodiaq Coupe տարբերակը սովորականից կտարբերվի ավելի դինամիկ արտաքինով եւ թափքի ձեւով, որը բնորոշ է Mercedes-Benz GLC Coupe-ին եւ BMW X4-ին:
Ըստ RuNews24-ի, նորույթը նախ դուրս կգա Չինաստանի շուկա, այնուհետեւ կհայտնվի նաեւ այլ շուկաներում:





























