ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից ընթացիկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունների վերաբերյալ հերթական նամակներն ու տեղեկատվական նյութերն են ուղարկվել տարբեր երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին:
Ուղարկված նամակներում նշվել է նաեւ, որ Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման մարտահրավերներով եւ ընդգծվել, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններից խուսափելու եւ բանակցային սեղանին վերադառնալու համար անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը հանդես գա Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերով եւ թույլ չտա, որպեսզի խնդիրը դուրս գա խաղաղ կարգավորման հունից:




























