Առաջիկա տարիներին առաջին սերիայի BMW–ն հրաժեշտ կտա բավարական ապրանքանիշի ամենակոմպակտ մոդելի կոչումին: Ընդ որում եթե հավատանք լուրերին, նորույթի մշակման աշխատանքները ակտիվ փուլում են եւ արդեն մեկ տարուց ավտոմեքենան հանրությանը կներկայացնեն:
Իսպանական Motor կայքը, որը տարածել էր տեղեկություն BMW–ի մոդելային շարքի առաջիկա համալրման մասին, հայտնում է, որ «զրոյական սերիայի» ավտոմեքենան ստեղծելու նպատակը Smart –ի ավելի խոշոր տարբերակին կամ Audi A1 հեչբեքին նախապատվություն տվողներին դեպի բավարական ճամբար գրավելն է:
Կոմպակտ մոդելի պրեմիերան կկայանա 2017-ի երկրորդ կեսին, ինչը շատ հարմար ժամանակ է դեբյուտի համար՝ նորույթը հնարավոր կլինի ցուցադրել Ֆրանկֆուրտի ավտոսալոնում:





























