Ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող, կալանավորված  ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանի (Ռեմբո) հարազատներն ահազանգում են, որ կալանավայրում նրա առողջությունը վտանգված է:

«Ինքը միշտ առողջական խնդիրներ է ունեցել: Երկու վիրավորում, կանտուզիա է ստացել պատերազմի ժամանակ: Հիմա սրտի խնդիր ունի, ստամոքսի, չի կարողանում քայլել: Վերջին շրջանում էլ ավելի է վատացել վիճակը նաեւ հոգեբանորեն, ամեն օր հարցնում է սահմանի վիճակից: Եթփ դրսում լիներ, ինքն էլ »,- ասաց ազատամարտիկի որդին՝ Արգամ Ստեփանյանը:

Ազատամարտիկ, Ստեփան Ստեփանյանի ընկեր Գագիկ Սարուխանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ  իրենց ահազանգով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից են գնացել կալանավայր, դրանից հետո ազատամարտկին այցելել է նաեւ բժիշկ, դեղեր է նշանակել: Ազատամարտիկը, սակայն, նրա խոսքով՝ բժշկի մշտական հսկողության կարիք ունի:

Ստեփան Ստեփանյանի որդին նշեց, որ զենք զինամթերքը, որը ապօրինի պահելու մեջ է մեղադրվում հայրը, նրանն են եղել:

«Պատերազմի տարիներից պահել էր, չէր էլ հիշում: Անգամ զենքերը շարքից դուրս էին եկել, օգտագործման ենթակա էլ չէին»,- ասաց նա: