Մայիսի 6-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիմնարկություններից մեկի տարածքում հավաքարարները ավտոմատի փամփուշտներ են գտել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածը՝ ինքնաձիգի 7,62 մմ տ/չ 49 փամփուշտները, ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: