Արցախում այս տարի մայիսի 9-ին տոնական համերգ ու հրավառություն չի լինի:

«Հաշվի առնելով, որ մեր նահատակների քառասունքը չի անցել, ճոխություն ավելի քիչ կլինի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ նախորդ տարիների պես այցելություն կլինի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ փոքրիկ շքերթ կլինի, այնուհետեւ կլինի այցելություն Շուշի:

Նշենք, որ Մայիսի 9-ը Արցախում եռատոն է, նշվում է Շուշիի ազատագրման, Արցախի բանակի ստեղծման եւ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի օրը: