Սիզրանի մոտ գտնվող Շիգոնի գյուղում մահացել է ոստիկան Անդրեյ Գոշտի ընտանիքի սպանության մեջ կասկածվողներից մեկի` ադրբեջանցի Ռոման Ֆատալիեւի մայրը: Նրա հարեւանները Լայֆին պատմել են, որ որդու ձերբակալությունից հետո կինը խոստովանել էր, որ ինքն ամաչում է երեւալ մարդկանց աչքին:
«Նա անընդհատ քայլում էր եւ լաց լինում բանջարանոցում: Գիշեր-ցերեկ լաց էր լինում, ոչինչ չէր ուտում», — պատմել է հարեւանուհիներից մեկը:
Կնոջ մահվան լուրը հաստատել է նաեւ Ռոման Ֆատալիեւի հայրը` Ռաուֆ Ֆատալիեւը:
Հիշեցնենք, որ Անդրեյ Գոշտի եւ նրա հարազատների սպանությունն իրականացվել էր ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը: Մեղադրանք է ներկայացվել չորս երիտասարդի` ադրբեջանցիներ Իսլամ Բաբաեւին, Օրհան Զոհրաբովին եւ Ռոման Ֆատալիեւին եւ տաջիկ Մահմադալի Ահմադովին:





























