Կրասնոդարի մարզում անչափահասը ձկնորսության ընթացքում 27 հազար վոլտ հոսանքի էլեկտրական հարված է ստացել: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ի տրանսպորտային ոստիկանության Հարավային դաշնային օկրուգի մամուլի ծառայությունը: 

Երիտասարդ ձկնորսը քաշել է կարթը, եւ կարթաթելը հայտնվել է էլեկտրահաղորդումների բարձր վոլտային գծի դաշտում: Օպերատիվ քննչական խումբը, որը հասել է դեպքի վայր, պարզել է, որ տեղի ունեցածի պատճառը եղել է երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում վարվելակերպի անվտանգության կանոնների կոպիտ խախտումը:  Տուժածը ընդարձակ այրվածքներով հասցվել է Կրիմսկի քաղաքային կլինիկական հիվանդանոց: