Տղամարդը կռիվ է սարքել Ստամբուլ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում: Հարբած ուղեւորին Վնուկովոյի օդանավակայանում իջեցրել են Turkish Airlines ինքնաթիռի օդանավասանդուղքից:
Հետագայում պարզվել է, որ նա երեք տարի սպիրտային չէր օգտագործել, որովհետեւ Ստամբուլում շինարարության վրա է աշխատում, որտեղ ալկոհոլն արգելված էր: Ինքնաթիռում տղամարդը 300 գ վիսկի էր խմել եւ կորցրել էր ինքնատիրապետումը:
Life-ը հայտնում է, որ երբ պայմանագրի ժամկետն ավարտվել է, տղամարդն ամենից շատ երազել է հայտնվել հայրենիք թռչող ինքնաթիռում, մի բաժակ թունդ խմիչքով:
Անձնակազմը գոտիներով կապկպել է կռվարարին: Օդանավակայան հասնելուց հետո նրան ոստիկանություն են տարել:
Թե ճշգրիտ ինչ է արել անսթափ ուղեւորը, որին ԶԼՄ-ները կռվարար են կոչել, չի նշվում: Life-ը գրում է, որ վիսկի օգտագործելուց հետո տղամարդու օրգանիզմում «սկսել են տհաճ փոխակերպումներ» տեղի ունենալ:





























