Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Նիսան Սքայլեր» մակնիշի 34 ZC 563 համարանիշի (Վարորդ՝ Ջ. Գ.) ավտոմեքենան խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: