Հաղթանակի տոնը խորհրդային մարդկանց տառապանքներով նվաճած տոնն է: Այս մասին մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի զբոսայգում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

«Այսօր Հաղթատանի օրն է: Տոն, որը մենք միասին ենք նշում: Եվ մենք միշտ այս տոնը միասին կնշենք:  Հաղթանակի տոնը խորհրդային մարդկանց տառապանքներով նվաճած տոն է: ԽՍՀՄ-ը պետություն էր, որտեղ մենք ձեզ հետ միասին ապրել ենք: Շատերն ազատության ու մեր հայրենիքի անկախության համար տվել են իրենց կյանքը: Նրանք միշտ կլինեն մեր սրտերում, եւ մենք պետք է ապագա սերունդներին փոխանցենք այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակ»,- նշել է դեսպանը: