Tesla Motors ընկերությունը, չնայած էլեկտրամոբիլների արտադրության կրած վնասին, պլանավորում է մինչեւ 2018 թվականը մեծացնել արտադրության ծավալները:

Այսպես՝ ընկերությունում պլանավորում են արտադրության ծավալները տարեկան հասցնել մինչեւ 500 հազար միավորի: 2016-ին ընկերությունը կարտադրի միայն 100 հազար միավոր էլեկտրամոբիլ, հայտնում է Informing-ը:

Ներկայումս ընկերությունը հիմնականում հույսեր է կապում Model 3-ի հետ, որը ցուցադրել է այս տարվա մարտին:

Հիշեցնենք, որ 2016թ. հունվար-մարտին Tesla Motors-ի զուտ վնասը կազմել է 282.3 մլն դոլար: Իսկ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 154.2 մլն դոլար: