Ադրբեջանցիների տրամադրությունը տոնական չէ, քանի որ իրենց մեծ կորուստների օրն է: Այս մասին այսօր` մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը, հաղորդում NEWS.am-ի թղթակիցը:
«Ապրիլյան պատերազմն էլ մեկ անգամ եւս փաստել է, որ նրանք պատերազմով անընդհատ կորուստներ են կրել»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Մեր հարցին, թե կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ձեռք բերելու համար ինչո՞ւ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը գնաց, ոչ թե Արցախի ներկայացուցիչը, Մովսես Հակոբյանը պատասխանեց.«Սա քաղաքական հարց է»:




























