Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայրերի օրվա առթիվ այցելել է Անկարայում գտնվող ծերանոցներից մեկը եւ զրուցել բնակիչների հետ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն տիկնոջ հետ այցելել է ծերոնոցում գտնվող կանանց, զրուցել նրանց հետ եւ համբուրել կանանց ձեռքերը։
Զրույցի ժամանակ տարեց կանանցից մեկը դիմել է Դավութօղլուին. «Մի խնդրանք ունեմ, մի թողեք վարչապետի պաշտոնը, քանի որ դուք ամենալավ վարչապետն եք»։
Դավութօղլուն պատասխանել է. «Մի թե՞։ Աստված թող բարին անի։ Աղոթեք»։
Նշենք, որ մայիսի 5-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ պարտադրված հեռանում է վարչապետի ու կուսակցության նախագահի պաշտոնից։ Դավութօղլուն կպաշտոնավարի մինչ մայիսի 22-ը։




























