Մենք թշնամուն կպարտադրենք հաշվի նստել հայ ժողովրդի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Թշնամու սանձազերծած քառօրյա պատերազմը մեզ ավելի համախմբված ու միասնական դարձրեց, ինչի արդյունքում մենք ապահովեցինք մեր հաղթանակը: Համայն հայությունը եւս մեկ անգամ միավորվեց Արցախի շուրջ»,- ասել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես Արցախի կողքին է:
«Արցախի ղեկավարության և ժողովրդի հետ մեր համագործակցությունը, բարոյական ու նյութական աջակցությունը, լինելու է շարունակական»,- ասել է նա:




























