Արդեն մոտ ժամանակներս Ղարաբաղի հարցով պետք է հանդիպումներ կայանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ պլանավորվում են, թե ոչ:

Նրա խոսքով՝ նման հանդիպումներն անհրաժեշտ են, քանի որ հակամարտությունը կարելի է լուծել միայն բանակցային ճանապարհով:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Ռուսաստանը ինչ-որ նոր, նախկինում չձեռնարկած քայլերի դիմել Հայաստանի հետ սահմանին եւ ԼՂՀ զորքերի շփման գծում Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար, Վոլինկինը պատասխանեց. «Ռուսաստանը միշտ ջանքեր է գործադրել այդ հակամարտության կարգավորման համար, այդ ջանքերը շարունակվելու են: Բնականաբար կլինեն հանդիպումներ, այդ հարցի շուրջ զրույցներ: Ես կարծում եմ, որ դա կլինի մոտ ժամանակներս»: