Շուշիի ազատագրումը բեկումնային էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում եւ միգուցե պատահական չէ, որ ձեռք բերված Հաղթանակը համընկնում է ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա հետ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրը, «Առաջին լրատվականի» եղերում հայտնել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, այսօր Արցախի հաղթանակած բանակը պայքարում է ֆաշիզմի նոր դրսեւորման դեմ։ «Ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմ, այն, ինչին մենք ականատես եղանք ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Ի՞նչ են, եթե ոչ ֆաշիզմ, այլատյացությամբ, անհանդուրժողականությամբ եւ թշնամանքով լի հայտարարությունները, որոնք հնչում են Բաքվից։ Այսօրվա տոնը վառ ապացույց է, թե ինչ է լինում ֆաշիզմի վերջը»,-ընդգծել է ԱԳ նախարարը: