Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին թիվ 63 երթուղու ավտոբուսի պայթյունից տուժած 37-ամյա Անուշ Եղիկյանը, որը մայիսի 2-ին դուրս էր գրվել Երեւանի «Արմենիա» ԲԿ-ից, դեռ չի կարողանում վերադառնալ աշխատանքի: NEWS.am-ի հետ զրույցում Անուշը նշեց, որ իր ինքնազգացողությունն արդեն լավ է, իրեն եւ փոքրիկին վտանգ չի սպառնում, սակայն ապահովության համար  մեկ ամիս դեռ մնալու է բժշկի հսկողության տակ եւ տան պայմաններում շարունակելու է բուժումը:

«Արդեն լիովին ապաքինվել եմ, մայիսի 10-ին ուզում էի վերադառնալ աշխատանքի, սակայն բժիշկս թույլ չտվեց, ասաց, որ առնվազն 1 ամիս պետք է մնամ իր հսկողության տակ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ  թիվ 63 համարի ավտոբուսը պայթյունից 37-ամյա հղի Անուշ Եղիկյանը ստացել էր թոքերի սալջարդ:

Հիշեցնենք, որ որ  թիվ 63 համարի ավտոբուսը պայթյել էր ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Երկու մարդ մահացել էր եւ 8-ը՝ տուժել: