ԱՄՆ-ում կազմել են 2015 թվականի ամենացածր վարկանիշ ունեցող մեքենաների ցանկը՝ հաշվի առնելով ավտոկոնցեռնների վաճառքի ծավալների վերլուծությունը: Բացի այդ, օգտագործվել են նաեւ ավտոմոբիլային կայքերի պաշտոնական տվյալները:

Ամենաքիչ տարածված մեքենան Honda Insight հիբրիդային հեչբեկն է:

Երկրորդ տեղում Cadillac ELR-ն է: Այս կուպեն առաջարկվում է երիտասարդության համար:

Երրորդ հորիզոնականում Dodge Avenger-ն է:

Ըստ CarNewsWeek-ի, վարկանիշում Cadillac, Honda, Nissan ընկերությունների միանգամից մի քանի մոդելներ են ներառված: Նշենք, որ ավտոկոնցեռնները պաշտոնապես վաճառքից հանել են հակավարկանիշում ներառված մի քանի մոդելներ: Սակայն ավտոսրահները չեն կարողանում իրացնել պահեստներում դեռեւս առկա մեքենաները: