2016 թվականի հոկտեմբերի սկզբին Փարիզի ավտոսրահում կկայանա նոր սերնդի երկար սպասված BMW 5 Series-ի շնորհանդեսը:

Ըստ Unicar-ի, ապագա մոդելի նախատիպն արդեն նկատվել է փորձարկումների ժամանակ:

Ենթադրվում է, որ նոր սեդանը կհետեւի 7 Series էվոլյուցիոն դիզայնին: Նախկինում հրապարակված լուսանկարներում ավելի սպորտային ավտոմեքենա է պատկերված: Նոր BMW 5 Series-ի թողարկումից մի քանի ամիս անց մոդելային շարքը կընդլայնի ավելի պրակտիկ Touring ունիվերսալը, իսկ դրան կհետեւի հաջորդ սերնդի Gran Turismo-ն:

Այժմյան GT-ն մեր պահանջարկ չի վայելում, բայց նորույթը, կարծես, ավելի գրավիչ է լինելու: