Հեռավոր Արեւելքում մայիսի 10-ի առավոտյան ավելի քան 30 բնական հրդեհ է մարվել, եւս 35-ը շարունակում են մոլեգնել։ Այս մասին հայտնում են ՌԴ Հեռավորարեւելյան դաշնային շրջանի անտառային տնտեսության դեպարտամենտից։

«Մայիսի 10-ի առավոտյան 31 բռնկում է չեզոքացվել։ Բռնկված է մնում 35 հրդեհ, որից 25-ը՝ Ամուրի մարզում, 8-ը՝ Խաբարովսկի երկրամասում, 2-ը՝ Մագադանի մարզում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բռնկումների ընդհանուր մակերեսը մեկ օրում գերազանցել է 11 հազար հեկտարը։

Ավելի վաղ Ամուրի մարզում անտառային հրդեհների պատճառով արտակարգ իրավիճակ էր հայտարարվել։