2015 թվականի ընթացքում Երեւանի կենդանաբանական այգում անկել է 122 կենդանի: Այս մասին տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ այդմ, կենդանաբանական այգում 2015թ. տարեվերջի դրությամբ առկա է եղել 139 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 1 022:

2015-ի ընթացքում կենդանաբանական այգում ծնվել է 13 կենդանի, անկել՝ 122 կենդանի: Մեկ տարվա ընթացքում կենդանաբանական այգին ձեռք է բերել 59 կենդանի, դուրս է տրվել 9 կենդանի:

Անկած 122 կենդանիներից 58-ը ձկներ են, 42-ը՝ թռչուններ, որից 14-ը գիշատիչ, 17 կաթնասուն, որից 8-ը գիշատիչ, 9-ը սմբակավոր: