ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը 10 համակարգիչ է տրամադրել Հայաստանի հյուսիսարեւելյան վահան հանդիսացող Վահան գյուղի միջնակարգ դպրոցին՝ ժամանակակից մեթոդներով ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ից NEWS.am_ին հայտնում են, որ իրենց աջակցությամբ, երկու տարի առաջ դպրոցն ապահովվել է նաեւ գերարագ ինտերնետ կապով: Անվճար հիմունքներով էլ տրամադրվել է 3G Wi-Fi երթուղիչ: Այժմ, ստեղծված նոր հնարավորություններից կօգտվի 155 աշակերտ:
Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը, Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունի: Տարածքի սահմանամերձ լինելու հանգամանքը վահանցիներին ստիպում է միշտ սթափ լինել եւ հակառակորդի տեսադաշտում ապրել զգոն սահմանապահի կարգավիճակով: Հերոսական պատմությամբ համայնքը դեռեւս 2008 թվականից գտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Ընկերությունն աջակցել է գյուղի գազատարի կառուցման հարցում:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջնորդվում է բիզնես շահն ու պատասխանատվությունը չտարանջատելու սկզբունքով: Անցած երկու տարիների ընթացքում, գործընկեր կառույցի՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր եւս երկու ծրագիր է իրականացրել Վահանում: Գյուղում տեղադրվել է արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ, լուսավորվել է 1100մ երկարությամբ տարածք: Այդ համակարգի կիրառումը կարեւոր է ոչ միայն բնապահպանական, այլեւ էներգախնայողության տեսանկյունից. գյուղում 80%-ով կրճատվել է էներգիայի ծախսը: Այդ սկզբունքով շահագործված արեւային ջրատաքացուցիչների շնորհիվ, զգալի չափով թեթեւացել է նաեւ մանկապարտեզի հոգսը. 60%-ով էլ նվազել են գազի սպառումն ու ջեռուցման ծախսերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ամրագրված արժեքային համակարգին հավատարիմ, վահանցիներին աջակցությամբ իրենց մարդասիրությունն են փաստել նաեւ ընկերության Հաշվապահության եւ ֆինանսների վարչության աշխատակիցները. անձնական ներդրման արդյունքում հավաքված շուրջ 2մլն դրամով, դպրոցի շենքում կառուցվել է սան հանգույց:
Արդեն հաստատված բյուջեի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը գյուղում ծրագիր է իրականացնելու նաեւ 2016-ին:
Ի դեպ, որպես պատասխանատվության դրսեւորում, Ռալֆ Յիրիկյանը կամավորության սկզբունքով, իր անձնական նախաձեռնությամբ եւ ֆինանսական միջոցներով, 10 համակարգիչ էլ տրամադրել է Լոռու մարզի Չկալով գյուղի դպրոցին:



























