Վերջին 4 ամիսներին Հայաստանում 0.1 տոկոս գնաճ է գրանցվել: Այս մասին այսօր` մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:
«2016 թ. ապրիլին 2015 թ. դեկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել 0.1 տոկոս: Այս պարագայում պարենային ապրանքատեսակների գների աճը կազմել է 0.9 տոկոս, ոչ պարենային ապրանքների դեպքում արձանագրվել է գնանկում 1.6 տոկոս», - ասաց Գուրգեն Մարտիրոսյանը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նա նշեց, որ վերջին մեկ ամսում սպառողական գները նվազել են 0.3 տոկոսով: 0.5 տոկոսով նվազել են պարենային ապրանքների գները, 0.3 տոկոսով` ոչ պարենային ապրանքներինը:
«Հանրապետության 11 բանկավայրերից 10-ում արձանագրվել է գնանկում 0.1-ից մինչեւ 1 տոկոսի սահմանում: Առավել բարձր գնանկում է արձանագրվել Հրազդանում, ամենացածրը` Գյումրիում եւ Վանաձորում, Երեւանում գնանկումը կազմել 0.2 տոկոս»,- ասաց նա:
Դիտարկված 13 ապրանքախմբերից 8-ում ապրիլին մարտի համեմատ գրանցվել է 4.3-0.1 տոկոս գնանկում:
«Առավել բարձր գնաճ արձանագրվել է մրգերի դեպքում` 4.7 տոկոս: Հացամթերքում գրանցվել է 0.1 տոկոս գնաճ, մսամթերքի գները աճել են 0.3 տոկոսով, հրուշակեղենինը` 0.2 տոկոսով: 4.3 տոկոս գնանկում է արձանագրվել բանջարեղենում, կաթնամթերքի գները նվազել են 1 տոկոսով, ձվինը` 2.6 տոկոսով»,- ասաց նա:
Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ դիտարկված 470 ապրանք եւ ծառայություններից ապրիլին մարտի նկապտմամաբ 205-ի դեպքում արձանագրվել է գնաճ, նույնքանի դեպքում գնանկում, 60-ի գները մնացել են անփոփոխ:


























