Ապրիլյան իրադարձությունները շատ խնդիրներ բացահայտեցին, հիմա մասնավորապես անհրաժեշտ է կենտրոնանալ այդ իրադարձությունների հետեւանքները վերացնելու վրա: Այս մասին մայիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով, զոհված ու վիրավորված զինծառայողների ընտանիքների օգնելու բազմաթիվ կոչեր են հնչում: «Երեկ ես ներկա էի Հայկ Պետրոսյանի համերգին, որից ստացված եկամուտը հենց համերգի ժամանակ փոխանցվեց ծանր վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանի բուժման համար»,- նշեց Բախշյանը: Նա հիշեցրեց, որ հսկայական միջոցներ են փոխանցվել ԼՂՀ Կառավարության հաշվին: «Ես շատ եմ վստահում Լեռնային Ղրաբաղի Հանրապետության կառավարությանը, բայց նրանք նույնպես հաճախ ոչ թափանցիկ են գործում: Հիմա եկել է այն պահը, երբ մեր ժողովուրդը ցույց է տալիս, թե որքանով է պատրաստ օգնություն ցուցաբերել, պետությանը մնում է միայն կարգավորել դա»- հավելեց Անահիտ Բախշյանը: