Պետությունը փոխհատուցում է երիտասարդ աշխատողների կենսաթոշակային վճարները (1996-ից հետո ծնված): Այդ մասին մայիսի 10-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Օրինագիծն առաջարկում է մասնավոր սեկտորում մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակների ներդրումը (2017-ի հուլիսից մինչեւ 2018-ի հուլիս):